ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն անմիջական երկխոսություն չունի Ռուսաստանի հետ, սակայն փաստացի այդ կողմը ներկայացնում են ամերիկացիները։ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության ընթացքում նրանք, եթե կարելի է այդպես ասել, ներկայացնում են ռուսաստանյան կողմը, որովհետև խոսում են նրանց ազդակների, պահանջների, քայլերի, պատրաստակամության կամ անպատրաստության մասին»,- նշել է Զելենսկին։               
 

Երջանիկ ժողվարչապետ է Փաշինյան Նիկոլը․ ինչ ուզի կանի և կմարսի

Երջանիկ ժողվարչապետ է Փաշինյան Նիկոլը․ ինչ ուզի կանի և կմարսի
15.12.2025 | 12:43

Մեկը պատկերացնո՞ւմ է, որ Դանիան, Բելգիան կամ Հոլանդիան պահանջեն 2-3 անվտանգության երաշխավոր, ասենք, ՆԱՏՕ-ից բացի անվտանգության երաշխիքներ ուզեն Ռուսաստանից կամ ՀԱՊԿ-ից:

Ո՛չ, դա հնարավոր չէ պատկերացնել, քանզի եվրոպական էլիտաները, իհարկե, խելքով չեն փայլում, բայց դաունի սինդրոմով չեն տառապում:

Բայց ահա ՀՀ ազգային բարերարի կողմից ընտրված ապագա ժողվարչապե՜տը․․․

Սրա ասածը պետք է ընդգրկել քաղաքական դեգեներատության շտեմարանում:

Հիացեք Կարապետյան Նարեկի խելքով և քաղաքական իմաստությամբ.

«Այս խաղաղության պայմանագիրը պետք է երաշխավորվի, ի տարբերություն մեր Կառավարության, մենք տեսնում ենք, որ 2-3 երաշխավոր է պետք, որ ունենանք երաշխավորված խաղաղություն։ «Թրամփի ուղու» պարագայում ողջունելի է, որ ԱՄՆ–ը մասնակցել է, սակայն Թրամփի անունը գրված է որպես վկա։ Մենք պիտի հասնենք նրան, որ ունենանք երաշխավոր։ Մենք պետք է հակադրենք թուրքական օրակարգին մեր Հյուսիս–հարավը։ Եթե Իրանը ցանկություն ունի գնալ Եվրոպա, Ադրբեջանից տեսնելով որոշակի վտանգ, Հայաստանով է փորձելու դա անել։ Հյուսիս–հարավի վրա էլ մենք երաշխավորներ ենք ուզելու, որոնք կերաշխավորեն Հայաստանի անվտանգությունն ընդհանուր»:

ՈՒրեմն, սրանց շարժումը չի խոսում Արցախից՝ թե արցախցիների, թե Արցախի վերադարձի մասին, քանի որ Արևմուտքը դեմ է դրան, չի խոսում բանակի ու Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքի վերակենդանացման մասին, քանզի դրան նույնպես դեմ է Արևմուտքը, չի խոսում իրավական և քաղաքական «բեսպրեդելի» մասին, քանի որ դա էլ է արտոնված Արևմուտքի կողմից, հակառակ դեպքում գործող ռեժիմը կփլուզվի, բայց ապուշավարի դուրս է տալիս 2-3 անվտանգության երաշխավորի և բութ ու պրիմիտիվ տնտեսական ծրագրերի մասին:

Մեկը, видите ли, սրանց քիչ է: Եվ, իհարկե, սրբորեն ծառայում է թուրքական շահերին արևմտյան ճաշակին համապատասխան՝ հայ-թուրքական դարավոր հակամարտությունը ներկայացնելով որպես կրոնական բախումներ (բնականաբար, չհասկանալով), իսկ Հայոց ցեղասպանությունը՝ դրանց հետևանք (հուշեմ, որ համաշխարհային պատմության մեջ ոչ մի կրոնական պատերազմ ցեղասպանություն չի կարող համարվել։ Ոչ մեկը Եկատերինա Մեդիչիին մեղադրանք չառաջադրեց 33 հազար հուգենոտի սպանության համար՝ այդ սպանդն ընդամենը բախում էր կրոնական հողի վրա, և վերջ):

Բայց դառնանք պարոն Նարեկի անվտանգության հայեցակարգին:

Լավ, եթե էնքան ինվալիդ եք, որ ձեր անվտանգ գոյությունն ի վիճակի չեք ինքներդ կամ գոնե մենակ ՀԱՊԿ-ով ապահովել, ապա լուծարեք սույն խայտառակ պետությունը: Բա ինքնիշխան եք, անկախ եք, ինքնիշխանությունից թանկ ու կարևոր բան չունեք, բայց տարածքների օտարում եք ողջունւմ և հիանում Թրամփի ուղիով, այն է՝ հիանում եք Թուրանի և Հայաստանի ոչնչացման հեռանկարով:

Ինչևէ, երջանիկ ժողվարչապետ է փաշինյան նիկոլը: Ինչ ուզի կանի և կմարսի, քանի որ հայրենի ընդդիմության թիվ մեկ շարժումն այսօր ազգային բարերարի ստեղծած թյուրիմացությունն է՝ կատարյալ թյուրիմացություն պարոն Նարեկի գլխավորությամբ:

Ավելի լավ և էֆեկտիվ չէ՞ր լինի քաղաքականությունում վատնվող միլիոնները հատկացնել Քսենիա Սոբչակին Երևանում ևս մեկ էլիտար բնակարան գնելու, Աշոտ Ղազարյանի հերթական հոբելյանը ևս մեկ անգամ Կրեմլի պալատում նշելու (բնականաբար, Առնո Բաբաջանյանի հոբելյանները անտեսելով), թաթա-մաթաներին և մյուս աստղիկներին փողի մեջ լողացնելու համար:

Իհարկե, այո: Էլ չեմ խոսում այն մասին, որ երկրին էլ վնաս չէր հասցվի:

Ինչևէ, հետևենք ապագա ժողվարչապետ Կարապետյան Նարեկի մտքի նոր փայլատակումներին և հուսանք, որ նրա գլխավորած շարժումը մինչև ընտրություններ չի գոյատևի, և գործող ժողվարչապետը ստիպված չի լինի օրենքի խախտմամբ դրանց չգրանցել կամ այլ կերպ կանխել դրանց մասնակցությունը:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 152

Մեկնաբանություններ